Վարչապետի որոշումներ

17 Հոկտեմբերի 2014, 1024 - Ա

ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ` ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն


Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ ծխախոտի դեմ պայքարի Առողջապահության համաշխարհային կազմակերպության շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 6-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի՝ 2014 թվականի հոկտեմբերի 14-16-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` եռoրյա ժամկետում Հայաuտանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մաuին հաշվետվություն:
 

Արխիվ

2024

2023