17 Հոկտեմբերի 2014, 1023 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 960-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի հոկտեմբերի 1-ի «Եվրոպական խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիեկսի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն այցի մասին» N 960-Ա որոշման մեջ «2014 թվականի հոկտեմբերի 6-11-ը» և «1375000 դրամի սահմաններում,» բառերը համապատասխանաբար փոխարինել «2014 թվականի հոկտեմբերի 4-10-ը» և «1595000 դրամի սահմաններում,» բառերով: