Վարչապետի որոշումներ

17 Հոկտեմբերի 2014, 1021 - Ա

ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ՀՌՈՄ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին 2014 թվականի նոյեմբերի 19-21-ը գործուղել Հռոմ Իտալիայի Հանրապետություն՝ մանկական պալիատիվ խնամքին նվիրված եվրոպական 2-րդ համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Մուրադյանի՝ Հռոմ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հռոմ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: