22 Հոկտեմբերի 2014, 1033 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի տասնմեկերորդ նիստին մասնակցելու նպատակով 2014 թվականի հոկտեմբերի 23-25-ը Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության՝ Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Կարեն Ճշմարիտյանինը, Գրիշա Բաղիյանինը, Արման Մելքոնյանինը, Ալեքսանդր Ավետիսյանինը, Լիլիթ Սարոյանինը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Անահիտ Վարդապետյանինը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Շավարշ Քոչարյանինը և Նինել Ռուստամյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն`
1) Լևոն Թավադյանինը` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի միջոցների հաշվին.
2) Ավագ Դանիելյանինը՝ «Տրանսպորտային փոխադրումներ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
3) Գեղամ Պետրոսյանինը` «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի միջոցների հաշվին.
4) Տաթևիկ Մուրադյանինը` «Հայաստանի արտահանման ապահովագրական ընկերություն» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։