Վարչապետի որոշումներ

16 Հոկտեմբերի 2014, 1013 - Ա

ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանին 2014 թվականի հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը գործուղել Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն)` Վիեննայում կայանալիք Գերմանա-հայկական հիմնադրամի «Հայաստանում վերականգնվող էներգիայի խրախուսում» վարկային ծրագրի դիտորդ խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Հայկ Հարությունյանի` Վիեննա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայկ Հարությունյանի՝ Վիեննա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: