6 Հոկտեմբերի 2014, 986 - Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը, ինչպես նաև Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսավորմամբ նախատեսվող Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման ու բարելավման ծրագրի նախապատրաստման աշխատանքների ղեկավարման և աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով՝
1. Ստեղծել Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման ու բարելավման ծրագրի նախապատրաստման աշխատանքները ղեկավարող միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովին` իրականացնել Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման ու բարելավման ծրագրի նախապատրաստման աշխատանքների առաջընթացի գնահատում, ըստ անհրաժեշտության, վերանայել աշխատանքային ծրագրերը, աջակցել նախապատրաստման աշխատանքների իրականացման ընթացքում առաջացած խնդիրների լուծմանը, ներկայացնել առաջարկություններ հետագա գործողությունների իրականացման վերաբերյալ: