6 Հոկտեմբերի 2014, 975 - Ա
ՆՈՒՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՐԱՄ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ ՍԻՆԳԱՊՈՒՐ ԵՎ ՄԱԼԱՅԶԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ Նունե Խաչատրյանին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Արամ Բադալյանին 2014 թվականի հոկտեմբերի 7-11-ը գործուղել Սինգապուրի Հանրապետություն և Մալայզիա՝ Հայաստան. պետական հատվածի արդիականացման 3-րդ ծրագրի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում պետական կառավարման համակարգի, մասնավորապես, էլեկտրոնային կառավարման բարեփոխումների ոլորտում Սինգապուրի և Մալայզիայի առաջավոր փորձին ծանոթանալու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Նունե Խաչատրյանի և Արամ Բադալյանի՝ Սինգապուր և Մալայզիա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են պետական հատվածի արդիականացման երկրորդ ծրագրի (ՊՀԱԾ II) գնումների պլանի 4.1.3.1-ին կետի ֆինանսավորման միջոցների հաշվին: