Վարչապետի որոշումներ

30 Սեպտեմբերի 2014, 950 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
1. Ասմունքի հանրապետական մանկապատանեկան 7-րդ մրցույթ-փառատոնում մրցանակի արժանանալու համար Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով խրախուսել հետևյալ անձանց`
1) 1-ին տեղի մրցանակ`
ա. 11-14 տարեկանների տարիքային խմբում`

Լաուրա Ավետիսյան - ԼՂՀ Ստեփանակերտի N 1 հիմնական դպրոցի աշակերտուհի

բ. 15-17 տարեկանների տարիքային խմբում`

Համլետ Նահապետյան - ՀՀ Արմավիրի մարզի Մյասնիկյանի միջնակարգ դպրոցի աշակերտ

2) 2-րդ տեղի մրցանակ`
ա. 11-14 տարեկանների տարիքային խմբում`

Հասմիկ Գասպարյան - ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի N 2 հիմնական դպրոցի աշակերտուհի

բ. 15-17 տարեկանների տարիքային խմբում`

Հռիփսիմե Մանուկյան - Երևանի N 43 ավագ դպրոցի աշակերտուհի

3) 3-րդ տեղի մրցանակ`
ա. 11-14 տարեկանների տարիքային խմբում`

Անի Գրիգորյան - ՀՀ Շիրակի մարզի Ախուրյանի N 1 հիմնական դպրոցի աշակերտուհի

բ. 15-17 տարեկանների տարիքային խմբում`

Արփինե Հարությունյան - ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի ավագ դպրոցի աշակերտուհի

4) ամենակրտսեր մասնակից՝

Թելման Գրիգորյան - Երևանի N 119 դպրոցի աշակերտ