Վարչապետի որոշումներ

6 Հոկտեմբերի 2014, 993 - Ա

ԼՈՒՍԻՆԵ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԵՎ ԱՐՄԻՆԵ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ` ԱՍՏԱՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի Հանրապետության միանալու «Ճանապարհային քարտեզի» իրականացման շրջանակներում` 2010 թվականի մայիսի 20-ի «Մաքսային միությունում ներմուծման մաքսատուրքերի (համարժեք ազդեցություն ունեցող այլ տուրքերի, հարկերի և գանձումների) հաշվեգրման ու բաշխման կարգի սահմանման և կիրառման մասին» համաձայնագրի իրականացման, ներմուծման մաքսատուրքերի գումարների հաշվեգրման և բաշխման վերաբերյալ անդամ պետությունների գանձապետարանների միջև տեղեկատվության փոխանակման մեխանիզմի մշակման կապակցությամբ կայացած սեմինարին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի գործառնական վարչության պետական բյուջեի հաշվառման բաժնի գլխավոր մասնագետներ Լուսինե Այվազյանի և Արմինե Սեյրանյանի` 2014 թվականի սեպտեմբերի 25-27-ը Աստանա (Ղազախստանի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Լուսինե Այվազյանի՝ Աստանա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: