6 Հոկտեմբերի 2014, 992 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 936-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Վաշինգտոն գործուղելու մասին» N 936-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետից հանել «ճանապարհածախսը» բառը.
2) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «2 օրապահիկ» բառերը փոխարինել «3 օրապահիկ» բառերով.
3) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«գ. Գուրգեն Դումանյանինը և Վաչե Գաբրիելյանինը՝ նաև 1 օրապահիկ Աբու Դաբիում (Արաբական Միացյալ Էմիրություններ)՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։»։