28 Մարտի 2006, 208 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 485-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի հուլիսի 29-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայ-հնդկական համագործակցության աշխատանքային խմբի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 485-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`
որոշմամբ հաստատված աշխատանքային խմբի հայկական կողմի կազմում`
ա) Ռ. Կարապետյանի և Թ. Թումանյանի փոխարեն համապատասխանաբար ընդգրկել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Ասիայի, Աֆրիկայի և Օվկիանիայի վարչության պետ Գ. Ղալաչյանին և Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի քարտուղարության առաջատար մասնագետ Ա. Մկրտչյանին.
բ) ընդգրկել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բաժնի պետի տեղակալ Ժ. Ազիզյանին։
Այդ կապակցությամբ որոշման 1-ին կետում՝
ա) «Ռ. Կարապետյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչության պետ» և «Թ. Թումանյան - Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի քարտուղարության առաջատար մասնագետ» բառերը համապատասխանաբար փոխարինել «Գ. Ղալաչյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Ասիայի, Աֆրիկայի և Օվկիանիայի վարչության պետ» և «Ա. Մկրտչյան - Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի քարտուղարության առաջատար մասնագետ» բառերով.
բ) «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության հեռահաղորդակցության գործակալության պետի տեղակալ» բառերը փոխարինել «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության հեռահաղորդակցության գործակալության պետ» բառերով.
գ) կետը լրացնել «Ժ. Ազիզյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բաժնի պետի տեղակալ» բառերով: