Վարչապետի որոշումներ

29 Սեպտեմբերի 2014, 940 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 530-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հունիսի 13-ի «Ասիական զարգացման բանկի կողմից հաստատված Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանում հողերի օտարման և տարաբնակեցման անվտանգության մեխանիզմների ուղղորդմանը և համակարգմանն ուղղված տարածաշրջանային տեխնիկական աջակցության դրամաշնորհային ծրագիրը համակարգող աշխատանքային խումբ ստեղծելու, աշխատանքային խմբի աշխատակարգն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 530-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
18. Աշխատանքային խմբի ղեկավարը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալն է:,
2) որոշման N 2 հավելվածում`
ա. «Կ. Մինասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «Ս. Ավետիսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերով,
բ. «Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Առաքելյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ» բառերով,
գ. «Ա. Օրբելյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ս. Քրմոյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ» բառերով,
դ. «Հ. Դավթյան - ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական» բառերը փոխարինել «Ա. Գաբրիելյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ» բառերով,
ե. «Վ. Առաքելյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Վ. Նիկոյան -Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)» բառերով,
զ. «Ա. Եգանյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ՓՄՁ զարգացման վարչության պետ» բառերը փոխարինել «Վ. Լալայան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ներդրումային քաղաքականության վարչության պետ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: