25 Սեպտեմբերի 2014, 930 - Ա
ԿԱՐԵՆ ՃՇՄԱՐԻՏՅԱՆԻՆ ԵՎ ԷՄԻԼ ՏԱՐԱՍՅԱՆԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանին 2014 թվականի սեպտեմբերի 25-28-ը գործուղել Նյու Յորք (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)՝ «ԱրմԹեք 2014» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ամենամյա գլոբալ համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Կարեն Ճշմարիտյանի` Նյու Յորք գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Էմիլ Տարասյանի` Նյու Յորք գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Համաշխարհային բանկի «Էլ. - հասարակության և մրցունակության համար նորարարություն» վարկային ծրագրի «Նորարարություն, առաջխաղացում՝ ներառյալ ՏՏ/տեխնոլոգիական ցուցահանդեսներ, «ԱրմԹեք» համաժողով» ենթաբաղադրիչի միջոցների հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Նյու Յորք գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: