25 Սեպտեմբերի 2014, 929 - Ա
ԼԵՎՈՆ ԽԱԼԻԿՅԱՆԻՆ ՏՈՒԼԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանին 2014 թվականի սեպտեմբերի 15-18-ը գործուղել Տուլա (Ռուսաստանի Դաշնություն)` ԱՊՀ մասնակից պետությունների ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի տեխնիկական կանոնակարգերի, նորմերի և կանոնների պահպանման վերահսկողության և հսկողության աշխատանքների կազմակերպման և մեթոդոլոգիայի բնագավառում գիտատեխնիկական հանձնաժողովի 21-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու համար:
2. Լևոն Խալիկյանի՝ Տուլա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Լևոն Խալիկյանի՝ Տուլա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: