Վարչապետի որոշումներ

23 Սեպտեմբերի 2014, 922 - Ա

ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՄԲԻ 19-ՐԴ ՏԱՐԵԿԱՆ ՆԻՍՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
2014 թվականի սեպտեմբերի 8-11-ը Երևանում կայացած՝ Արաքս սահմանային գետի ջրի աղտոտվածության ուսումնասիրման հայ-իրանական փորձագիտական խմբի 19-րդ տարեկան նիստի կապակցությամբ` հյուրերի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու և նիստի կազմակերպման ու անցկացման հետ կապված ծախսերը` 1803000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ներկայացրած հաշվետվության: