23 Սեպտեմբերի 2014, 920 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 867-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի սեպտեմբերի 11-ի Պատվիրակություն Բոնն գործուղելու մասին N 867-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 2-րդ կետի 3-րդ ենթակետում «ԿարենՆազարյանինը» բառերը փոխարինել «Վարդուհի Խեչոյանինը» բառերով.
2) 3-րդ կետը «Տիգրան Մելքոնյանի» բառերից հետո լրացնել «Խաչիկ Հակոբյանի և Արա Սիմոնյանի» բառերով.
3) որոշման հավելվածում «Կ. Նազարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ» բառերը փոխարինել «Վ. Խեչոյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության երկկողմ հարաբերությունների առաջին բաժնի խորհրդական» բառերով.
4) որոշման հավելվածը «Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ» բառերից հետո լրացնել «Խ. Հակոբյան - ՀՀ բնապահ-պանության նախարարի տեղակալ» և «Ա. Սիմոնյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ» բառերով: