Վարչապետի որոշումներ

23 Սեպտեմբերի 2014, 919 - Ա

ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԻՆ ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին 2014 թվականի հոկտեմբերի 13-15-ը գործուղել Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն)՝ Ատոմային համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:
2. Երվանդ Զախարյանի՝ Փարիզ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Փարիզ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: