23 Սեպտեմբերի 2014, 913 - Ա
ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻՆ ԹԲԻԼԻՍԻ ԵՎ ՄԵՍԹԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանին 2014 թվականի սեպտեմբերի 23-25-ը գործուղել Թբիլիսի և Մեսթիա (Վրաստանի Հանրապետություն)` հայկական հուշարձանների ուսումնասիրման և վերականգնման հետ կապված խնդիրների քննարկմանը մասնակցելու նպատակով:
2. Արև Սամուելյանի` Թբիլիսի և Մեսթիա գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «03. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը հատկացված միջոցներից:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արև Սամուելյանի` Թբիլիսի և Մեսթիա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: