23 Սեպտեմբերի 2014, 912 - Ա
ՎԱՉԵ ՏԵՐՏԵՐՅԱՆԻՆ ԿԻԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանին 2014 թվականի սեպտեմբերի 24-25-ը գործուղել Կիև (Ուկրաինա)՝ «Համայնքների խոշորացումը Եվրոպայում, խոշորացման և համագոր-ծակցության միտումներն ու լուծումները» խորագրով բարձրաստիճան համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Վաչե Տերտերյանի` Կիև գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վաչե Տերտերյանի` Կիև գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։