17 Սեպտեմբերի 2014, 907 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 897-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր» N 5222-ԱՄ վարկային ծրագրի կառավարման խորհուրդ ստեղծելու, խորհրդի աշխատակարգն ու անհատական կազմերը հաստատելու մասին» N 897-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրում «կազմերը» բառը փոխարինել «կազմը» բառով.
2) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «(բացառությամբ «Հայաստանում քաղցկեղի բուժման ծառայությունների արդիականացում» բաղադրիչի)» բառերը.
3) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետը.
4) որոշման N 1 հավելվածում՝
ա. ուժը կորցրած ճանաչել 5-րդ կետը,
բ. 36-րդ կետում «կազմերը» բառը փոխարինել «կազմը» բառով,
գ. 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«37. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր» N 5222-ԱՄ վարկային ծրագիրը կառավարող խորհրդի անհատական կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը (խորհրդի նախագահ), Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալներից երկուսը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալը, ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմերից, «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենը, «Նվիրի'ր կյանք» բարեգործական հիմնադրամի տնօրենը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենը (խորհրդի քարտուղար): «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ներկայությունը պարտադիր է միայն կառավարման խորհրդի այն նիստերին, որոնց ընթացքում քննարկվող խնդիրներն առնչվում են «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր» N 5222-ԱՄ վարկային ծրագրի «Հայաստանում քաղցկեղի բուժման ծառայությունների արդիականացում» բաղադրիչի շրջանակներում ուռուցքաբանության ոլորտի արդիականացման գործունեությանը: «Նվիրի'ր կյանք» բարեգործական հիմնադրամի տնօրենի ներկայությունը նպատակահարմար է միայն կառավարման խորհրդի այն նիստերին, որոնց ընթացքում քննարկվող խնդիրներն առնչվում են «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր» N 5222-ԱՄ վարկային ծրագրի «Հայաստանում քաղցկեղի բուժման ծառայությունների արդիականացում» բաղադրիչի շրջանակներում հեմատոլոգիական ոլորտի արդիականացման և ոսկրածուծի փոխպատվաստման նոր բաժանմունքի ստեղծման գործունեությանը:»,
դ. ուժը կորցրած ճանաչել 38-րդ կետը.
5) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
6) ուժը կորցրած ճանաչել որոշման N 3 հավելվածը: