17 Սեպտեմբերի 2014, 906 - Ա
ԼՈՒՍԻՆԵ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԵՎ ԱՐՄԻՆԵ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ` ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի Հանրապետության միանալու համար Ճանապարհային քարտեզի շրջանակներում «Մաք-սային միությունում ներմուծման մաքսատուրքերի (համարժեք ազդեցություն ունեցող այլ տուրքերի, հարկերի և գանձումների) հաշվեգրման ու բաշխման կարգի սահմանման և կիրառման մասին» 2010 թվականի մայիսի 20-ի համաձայնագրի իրագործման և ներ-մուծման մաքսատուրքերի գումարների հաշվեգրման ու բաշխման մասին անդամ-պետությունների գանձապետարանների միջև տեղեկատվության փոխանակման մեխանիզմի մշակման հարցերին նվիրված խորհրդատվություններին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի գործառնական վարչության պետական բյուջեի հաշվառման բաժնի գլխավոր մասնագետներ Լուսինե Այվազյանի և Արմինե Սեյրանյանի` 2014 թվականի սեպտեմբերի 7-9-ը Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Լուսինե Այվազյանի՝ Մինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: