Վարչապետի որոշումներ

17 Սեպտեմբերի 2014, 903 - Ա

ԱՐԹՈՒՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ ԲԵՌԼԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին 2014 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 1-ը գործուղել Բեռլին (Գերմանիայի Դաշնություն)՝ «Կայուն քաղաքային զարգացում Հյուսիսային Կովկասում. որակյալ աճի հնարավորությունները» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Արթուր Նալբանդյանի՝ Բեռլին գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բեռլին գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը։