Վարչապետի որոշումներ

17 Սեպտեմբերի 2014, 900 - Ա

ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին 2014 թվականի սեպտեմբերի 18-20-ը գործուղել Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն)` Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային խմբի հետ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի քննարկումներին մասնակցելու համար:
2. Դավիթ Հարությունյանի՝ Փարիզ գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Դավիթ Հարությունյանի՝ Փարիզ գործուղման հետ կապված ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին: