Վարչապետի որոշումներ

11 Սեպտեմբերի 2014, 877 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 579-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ նշանակելու մասին» N 579-Ա որոշման մեջ «նախարար Հովհաննես Մանուկյանին» բառերը փոխարինել «նախարարի տեղակալ Արման Թաթոյանին» բառերով: