11 Սեպտեմբերի 2014, 870 - Ա
ԳԱԲՐԻԵԼ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՄԱԳԼԻՆԳԵՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա U Ի Ն
Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաuտանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանին 2014 թվականի սեպտեմբերի 17-19-ը գործուղել Մագլինգեն (Շվեյցարիայի Համադաշնություն)՝ Եվրոպայի խորհրդի սպորտի մասին ընդլայնված մասնակի համաձայնագրի և Շվեյցարիայի Համադաշնության կառավարության կողմից կազմակերպվող մարզական մրցումների մեքենայությունների հարցերով Եվրոպայի խորհրդի սպորտի հարցերի նախարարների համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Գաբրիել Ղազարյանի` Մագլինգեն գործուղման հետ կապված ծախսերը, բացառությամբ ճանապարհածախսի, կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Գաբրիել Ղազարյանի` Մագլինգեն գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մագլինգեն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: