Վարչապետի որոշումներ

11 Սեպտեմբերի 2014, 868 - Ա

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին 2014 թվականի սեպտեմբերի 11-13-ը գործուղել Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)՝ 2015 թվականին Երևանում կայանալիք Բոլոնիայի նախարարական գագաթնաժողովը կազմակերպելու նպատակով կազմակերպչական հարցեր քննարկելու համար:
2. Արմեն Աշոտյանի՝ Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
 

Արխիվ

2024

2023