Վարչապետի որոշումներ

11 Սեպտեմբերի 2014, 867 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՈՆՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով 2014 թվականի սեպտեմբերի 16-19-ը Բոնն (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների` Բոնն գործուղման հետ կապված ծախսերը (այդ թվում՝ նաև ներկայացուցչական)՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`
1) Գագիկ Խաչատրյանինը, Պավել Սաֆարյանինը, Վաչե Տերտերյանինը և Վախթանգ Միրումյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) ընդունել ի գիտություն, որ Գագիկ Խաչատրյանի, Պավել Սաֆարյանի, Վաչե Տերտերյանի և Վախթանգ Միրումյանի գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին.
3) Կարեն Նազարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Տիգրան Մելքոնյանի, Արմեն Մելկիկյանի, Լարիսա Հարությունյանի, Էդվարդ Ստեփանյանի, Ադիբեկ Ղազարյանի և Լիլիթ Գևորգյանի` Բոնն գործուղման հետ կապված ծախսերը կատարել 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝
1) ընդունել ի գիտություն, որ Ադիբեկ Ղազարյանի և Լիլիթ Գևորգյանի գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության աշխատող Կարեն Նադոյանի` 2014 թվականի սեպտեմբերի 16-19-ը Բոնն (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության միջոցով` համաձայն Կարեն Նադոյանի կողմից ներկայացված հաշվետվության:
5. Ընդունել ի գիտություն, որ Անդրանիկ Գրիգորյանի՝ Բոնն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բոնն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հավելված