Վարչապետի որոշումներ

3 Սեպտեմբերի 2014, 828 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 518-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի ազգային ատլասի թարմացման, անգլերենով հրատարակման նպատակով խմբագրական խորհուրդ ստեղծելու և խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 518-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Ե. Զախարյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ, տնտեսագիտական գիտությունների դոկտոր (խորհրդի նախագահ-գլխավոր խմբագիր)» բառերը փոխարինել «Մ. Սարգսյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ (խորհրդի նախագահ-գլխավոր խմբագիր)» բառերով.
2) հավելվածից հանել «Պ. Ավետիսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)» բառերը.
3) «Է. Մինասյան - ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ս. Աբրահամյան - ԵՊՀ-ի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ (համաձայնությամբ)» բառերով:
 

Արխիվ

2024

2023