Վարչապետի որոշումներ

3 Սեպտեմբերի 2014, 826 - Ա

ԱՐՏԱՇԵՍ ԲԱԽՇՅԱՆԻՆ ԲԵՌԼԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանին 2014 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 1-ը գործուղել Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն)՝ «Հարավային Կովկասում քաղաքների կայուն զարգացում» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Արտաշես Բախշյանի` Բեռլին գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արտաշես Բախշյանի` Բեռլին գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: