1 Սեպտեմբերի 2014, 823 - Ա
ԱՇՈՏ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻՆ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՐԱՎՍԿԻ-ՍԻԼԵԶՅԱՆ ԵՐԿՐԱՄԱՍ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին 2014 թվականի սեպտեմբերի 16-18-ը գործուղել Չեխիայի Հանրապետության Մորավսկի-Սիլեզյան երկրամաս՝ փոխըմբռնման հուշագրի շրջանակներում հետագա համագործակցության հարցերը քննարկելու համար:
2. Աշոտ Ղահրամանյանի՝ Չեխիայի Հանրապետության Մորավսկի-Սիլեզյան երկրամաս գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Չեխիայի Հանրապետության Մորավսկի-Սիլեզյան երկրամաս գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։