Վարչապետի որոշումներ

17 Մարտի 2006, 192 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի N 27-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հունվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության պատվիրակություն Պրահա գործուղելու մասին» N 27-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) որոշման 1-ին կետում Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում Գ. Վարդանյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Ա. Գևորգյանին։

Այդ կապակցությամբ «Գ. Վարդանյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար)» բառերը փոխարինել

«Ա. Գևորգյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար)» բառերով.

բ) որոշման 2-րդ կետում «Գ. Վարդանյանի» բառերը փոխարինել «Ա. Գևորգյանի» բառերով։

Արխիվ

2024

2023