3 Սեպտեմբերի 2014, 832 - Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Հայաստանի Հանրապետության տարբեր պետական մարմիններում առկա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սոցիալական և առողջապահական կարգավիճակին առնչվող տվյալների փոխանակման համակարգի մշակման ու միջգերատեսչական տվյալների փոխանակումը տեխնոլոգիական նոր լուծումների պայմաններում կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ մշակելու համար ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին`
1) կազմակերպել քննարկումներ աշխատանքային խմբի կազմով` սույն որոշման 1-ին կետով նախատեսված որոշման նախագիծը մշակելու նպատակով` անհրաժեշտության դեպքում խորհրդակցական կարգով այլ հանրապետական գործադիր մարմիններից ներկայացուցիչներ ներգրավելով.
2) նախապատրաստել սույն որոշման 1-ին կետով նախատեսված որոշման նախագիծը և մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ: