Վարչապետի որոշումներ

3 Սեպտեմբերի 2014, 831 - Ա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման համալիր ծրագիրը մշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին`
1) կատարել սահմանամերձ համայնքներում 2002-2014 թթ. իրականացված ծրագրերի մոնիթորինգ.
2) կատարել ներկայիս կարիքների գույքագրում.
3) սահմանամերձ համայնքների համար մշակել հարկային և սոցիալական արտոնությունների համակարգ.
4) նպաստների վճարման համակարգի վերաբերյալ առաջարկություն ներկայացնել.
5) նշված համակարգի ներդրման առանձնահատկությունները տարբերակելու նպատակով կատարել սահմանամերձ համայնքների դասակարգում.
6) 10-օրյա ժամկետում հաստատել աշխատանքային խմբի գործունեության կանոնակարգը.
7) յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ Հայաuտանի Հանրապետության վարչապետին ներկայացնել կատարված աշխատանքների մասին հաշվետվություն:
Հավելված