Վարչապետի որոշումներ

8 Սեպտեմբերի 2014, 856 - Ա

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՄԻՇՅԱՆԻՆ ԿՐԱԿՈՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ Հովհաննես Եմիշյանին 2014 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 2-ը գործուղել Կրակով (Լեհաստանի Հանրապետություն)՝ ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի
(UN OCHA) կողմից կազմակերպվող Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) տարածաշրջանային խմբի հանդիպմանը մասնակցելու համար:
2. Հովհաննես Եմիշյանի՝ Կրակով գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հովհաննես Եմիշյանի` Կրակով գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: