Վարչապետի որոշումներ

4 Սեպտեմբերի 2014, 841 - Ա

ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, ԱՇՈՏ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, ԱԼԵՔՍԱՆԴՐ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻՆ ԵՎ ՄԱՐԻԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ՀՌՈՄ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաuտանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանին, Հայաuտանի Հանրապետության կառավարության աշխատա-կազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի (այսուհետ՝ ԾԻԳ) տնօրենի պաշտոնակատար Աշոտ Վարդանյանին, նույն հիմնարկի զարգացման բաժնի ղեկավար Ալեքսանդր Քալանթար-յանին և նույն հիմնարկի արտաքին կապերի գենդերային մասնագետ Մարիա Մուրադյանին 2014 թվականի սեպտեմբերի 3-5-ը գործուղել Հռոմ (Իտալիայի Հանրապետություն)՝ Գյուղատնտեսության զարգացման միջազգային hիմնադրամի ֆինանսավորման համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու, այն նախաստորագրելու և բանակցությունների արձանագրությունն ստորագրելու համար։
2. Արմեն Հարությունյանի, Աշոտ Վարդանյանի, Ալեքսանդր Քալանթարյանի և Մարիա Մուրադյանի՝ Հռոմ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաuտանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում ԾԻԳ-ի 2014 թվականի պահպանման ծախսերի «Արտասահմանյան գործուղումներ» հոդվածով նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արմեն Հարությունյանի` Հռոմ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։