4 Սեպտեմբերի 2014, 839 - Ա
ԽԱՉԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԲԵՌԼԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանին 2014 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 1-ը գործուղել Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն)` «Քաղաքային կայուն զարգացում Հարավային Կովկասում. որակական աճի հնարավորություններ» խորագրով 2014 թվականի միջազգային համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Խաչիկ Հակոբյանի՝ Բեռլին գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Խաչիկ Հակոբյանի՝ Բեռլին գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։