Վարչապետի որոշումներ

29 Օգոստոսի 2014, 818 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածի 59-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ» տողում «874» ու «3» թվերը համապատասխանաբար փոխարինել «863» ու «4» թվերով.
2) «կառուցվածքային ստորաբաժանումներ» տողում «132» ու «3» թվերը համապատասխանաբար փոխարինել « 133» ու «4» թվերով.
3) «սպասարկման գրասենյակներ» տողում «250» թիվը փոխարինել «238» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: