Վարչապետի որոշումներ

17 Մարտի 2006, 191 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 183-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության պատվիրակություն Բրազիլիա գործուղելու մասին»

N 183-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) որոշման 1-ին կետում Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում Ա. Սարգսյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Ա. Հերոյանին։

Այդ կապակցությամբ «Ա. Սարգսյան - ՀՀ Արարատի մարզպետ» բառերը փոխարինել «Ա. Հերոյան - ՀՀ Արմավիրի մարզպետ» բառերով։

բ) որոշման 2-րդ կետում «Ա. Սարգսյանի» բառերը փոխարինել «Ա. Հերոյանի» բառերով։

Արխիվ

2024

2023