Վարչապետի որոշումներ

26 Օգոստոսի 2014, 802 - Ա

ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՆԻՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով աշխատանքային խմբի նիստը 2014 թվականի նոյեմբերի 7-9-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու կապակցությամբ`
1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ համատեղ պատրաստել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության և անդամերկրների ներկայացուցիչների Հայաստան այցի ծրագիրը և ապահովել միջոցառման նախապատրաստումը և անցկացումը.
2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` նիստի կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը` 3691350 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացրած հաշվետվությունների: