Վարչապետի որոշումներ

26 Օգոստոսի 2014, 799 - Ա

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ «ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ» ԹԵՄԱՅՈՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴՒՊՈՒՄԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության «Ճառագայթային հետևանքների վերլուծությունը» թեմայով տարածաշրջանային աշխատանքային հանդիպումը 2014 թվականի սեպտեմբերի 1-5-ը Երևանում անցկացնելու նպատակով հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում սննդի հետ կապված ծախսերը` 315000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կողմից ներկայացված հաշվետվությունների: