22 Օգոստոսի 2014, 786 - Ա
ՍԻՄՈՆ ՊԱՊՅԱՆԻՆ ԲԵՌԼԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանին 2014 թվականի սեպտեմբերի 1-3-ը գործուղել Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն)՝ «Աղտոտման համալիր կանխարգելման և հսկման համակարգի ներդրման նպատակով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հզորությունների զարգացում» խորագրով Եվրոպական միության Թվինինգ ծրագրի շրջանակներում շահառու երկրի ներկայացուցիչների հանդիպմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Սիմոն Պապյանի՝ Բեռլին գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սիմոն Պապյանի՝ Բեռլին գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: