Վարչապետի որոշումներ

19 Օգոստոսի 2014, 780 - Ա

ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԻՆ, ԱՐԵԳ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՏԵՄ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանին ու Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ատոմային էներգետիկայի վարչության պետ Արտեմ Պետրոսյանին 2014 թվականի սեպտեմբերի 22-24-ը գործուղել Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն)՝ Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր համաժողովի 58-րդ նստաշրջանին մասնակցելու համար։
2. Երվանդ Զախարյանի, Արեգ Գալստյանի և Արտեմ Պետրոսյանի՝ Վիեննա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վիեննա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: