19 Օգոստոսի 2014, 775 - Ա
ԱՐՄԵՆ ԲԱԴԵՅԱՆԻՆ ԵՎ ԱՐԵԳ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԲԻՇՔԵԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական ռեզերվների գործակալության պետի տեղակալ Արմեն Բադե-յանին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական ռեզերվների գործակալության պետի տեղակալ Արեգ Խաչատրյանին 2014 թվականի սեպտեմբերի 3-5-ը գործուղել Բիշքեկ (Ղրղզական Հանրապետություն)՝ ԱՊՀ մասնակից պետությունների պետական նյութական պահուստի կառավարում իրականացնող պետական (գործադիր) իշխանության մարմինների ղեկավարների կոնսուլտատիվ խորհրդի 10-րդ նիստին մասնակցելու համար:
2. Արմեն Բադեյանի և Արեգ Խաչատրյանի՝ Բիշքեկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արմեն Բադեյանի՝ Բիշքեկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: