Վարչապետի որոշումներ

13 Օգոստոսի 2014, 763 - Ա

ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ, ԻՆՏԵԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՆԱԽԱՐԱՐ ՍԵԲԱՍՏԻԱՆ ԿՈՒՐՑԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Ավստրիայի Հանրապետության Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի դաշնային նախարար Սեբաստիան Կուրցի գլխավորած պատվիրակության՝ 2014 թվականի սեպտեմբերի 7-9-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, ինչպես նաև ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հաշվետվությունների: