7 Օգոստոսի 2014, 746 - Ա
ԱՐՏՅՈՄ ՄՈՎՍԵՍՅԱՆԻՆ ԴՈՒԲՐՈՎՆԻԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանին 2014 թվականի օգոստոսի 28-31-ը գործուղել Դուբրովնիկ (Խորվաթիայի Հանրապետություն)` Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կազմակերպության հատուկ՝ 63-րդ ժողովին մասնակցելու համար:
2. Արտյոմ Մովսեսյանի` Դուբրովնիկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության արտաբյուջետային միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Դուբրովնիկ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: