7 Օգոստոսի 2014, 743 - Ա
ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին տրամադրել 2014 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը` 2014 թվականի օգոստոսի 19-29-ը ներառյալ։
2. Հասմիկ Պողոսյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պարտականությունների կատարումը 2014 թվականի օգոստոսի 19-21-ը ներառյալ ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանի վրա, իսկ 2014 թվականի օգոստոսի 22-29-ը ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանի վրա։