Վարչապետի որոշումներ

8 Օգոստոսի 2014, 752 - Ա

ՍԵՐԳԵՅ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 

Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանին 2014 թվականի օգոստոսի 27-29-ը գործուղել Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն)՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կազմակերպվող` առողջության և կլիմայի հարցերին նվիրված կոնֆերանսին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Սերգեյ Խաչատրյանի՝ Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սերգեյ Խաչատրյանի՝ Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
 

Արխիվ

2024

2023