5 Օգոստոսի 2014, 733 - Ա
ԱՐՏԵՄ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին տրամադրել 2014 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2014 թվականի օգոստոսի 5-15-ը ներառյալ։
2. Արտեմ Ասատրյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանի վրա: