30 Հուլիսի 2014, 705 - Ա
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշումն ու հանրապետական գործադիր և տարածքային կառավարման մարմինների աշխատակազմերի ղեկավարների 2014 թվականի առաջին կիսամյակի կատարողականի գնահատման դրական արդյունքները`
Հանրապետական գործադիր և տարածքային կառավարման մարմինների աշխատակազմերի ղեկավարներին պարգևատրել 2014 թվականի առաջին կիսամյակի կատարողականի արդյունքի հիման վրա` պարգևատրման մեկ միավորի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշմամբ հաստատված՝ համապատասխան մարմնի աշխատակազմի պահպանման ծախսերի «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով՝ համաձայն հավելվածի:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր