31 Հուլիսի 2014, 707 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 411-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 411-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) հավելվածի «արձանագրային բաժնի վարիչի պաշտոնի անձնագիր N 107
առաջին բաժնի վարիչի պաշտոնի անձնագիր N 117
ընդհանուր բաժնի վարիչի պաշտոնի անձնագիր N 121
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվայնացման և հատուկ համակարգերի բաժնի վարիչի քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագիր N 128
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի վարիչի պաշտոնի անձնագիր N 147
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայության առաջին բաժնի վարիչի պաշտոնի անձնագիր N 150
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայության երկրորդ բաժնի վարիչի պաշտոնի անձնագիր N 154
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայության երրորդ բաժնի վարիչի պաշտոնի անձնագիր N 157
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայության չորրորդ բաժնի վարիչի պաշտոնի անձնագիր N 160
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի վարիչի պաշտոնի անձնագիր N 168
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի վարիչի պաշտոնի անձնագիր N 171
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի վարիչի պաշտոնի անձնագիր N 173» տողերում «բաժնի վարիչի» բառերը փոխարինել «բաժնի պետի» բառերով.
2) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
« ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետ-արխիվավարի պաշտոնի անձնագիր N 179
ֆինանսատնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 180».
3) հավելվածից հանել «ֆինանսատնտեսագիտական վարչության առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 91» տողը.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության NN 107-129, 133, 139-142, 146-162, 168-169, 171-175 պաշտոնների անձնագրերում «բաժնի վարիչ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «բաժնի պետ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: